HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սանկտ-Պետերբուրգ տնտեսական նոր համագործակցություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպել է Երևանում գտնվող Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: 
<<Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն իսկապես հաջողված է,  երկու կողմերի ներուժն՝ ակնհայտ: Երևանի քաղաքապետը ևս կարևորում է  Երևանի և Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև այլ քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացումը>>,-  հանդիպման ժամանակ նշել է Կամո Արեյանը` վստահեցնելով, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գործարար շրջանակներին՝ Երևանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և փոխգործակցություն ծավալելու հարցում:

 <<Վստահ եմ, որ առաջիկայում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերի իրականացումից զատ, կընդլայնվի ու առավել գործնական կդառնա նաև երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը>>,- ասել է Ռաշիդ Իսմահիլովը և ավելացրել, որ բարձր է գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է կողմերի հարաբերություններում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter