HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն` դանակի հարվածով. ստեփանավանցի կասկածյալը ձերբակալված է

Հոկտեմբերի 16-ին` ժամը 00.40-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սրտի շրջանի կտրած-ծակած և աջ սրունքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արա Հախվերդյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

«Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Արեն Հարությունյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter