Կապան-Գորիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. երկու զոհ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1942 թ. ծնված Նապոլեոն Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց 210 Դ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1955 թ. ծնված Գայանե Գինոյանը, տեղում մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել