Եվրոպայի խորհրդի պատվիրակներն այցելել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը` Նիդերլանդների Մաստրիխտի համալսարանի պրոֆեսոր Ժերար դե Ժոնժի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և գերակայությունների համակարգող-ղեկավար Լեոնիդ Անտոհիի գլխավորությամբ:
Պատվիրակների այցը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ընդլայնում» խորագիրը կրող համատեղ տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Այս մասին հաորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
«Արմեն Նադիրյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ Հատուկ քննչական ծառայության համագործակցությունը: Նա պատվիրակների հետ քննարկել է քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և մարդու իրավունքների այլ ծանր խախտումների հետ կապված հանցագործությունների հետաքննության և դիմում-բողոքների քննության իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումների, դատավորների, դատախազների և քրեակատարողական ծառայության դերի, հետաքննության արդյունավետության հատուկ չափանիշների և իրավասության ու պատժի համապատասխանելիության հարցերը»,- տեղեկացնում է ՀՔԾ-ն և հիշեցնում, որ վերջերս տեղի էր ունեցել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ կազմակերպած «Իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների հետաքննություն» թեմայով կոնֆերանսին, որին մասնակցել էր հինգ երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան:
«ԵԽ և ԵՄ փորձագետները դրական են գնահատել այն հանգամանքը, որ, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի կապակցությամբ գործերի քննությունն իրականացվում է որևէ գերատեսչական ենթակայության տակ չգործող անկախ մարմինը` Հատուկ քննչական ծառայությունը»,- ավելացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել