HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական մեղրը կարտահանվի Եվրամիության երկրներ

Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում կատարել է լրացում իր ավել վաղ ընդունած որոշումներից մեկում և մեղրի փորձաքննություն իրականացնելու համապատասխան նյութեր և պարագաներ ձեռք բերելու համար «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է ավելի քան ութ միլիոն դրամ:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը: 

Գործադիրը որոշել է Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրով 15 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության ապահովման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել նույնքան դրամի չափով վարկային երաշխիք:

Մեկնաբանություններ (1)

Alina
Ունեմ 200կգ բարձրորակ մեղր: Ում դիմեմ այդ քանակի մեղրն ընդունելու համար և ինչ գնով են վերցնում? Ք. Կապանից հեռ.՝ 094 16 72 92

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter