HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագծերը չեն ընդունվել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու, ինչպես նաև «Արտարժույթի մասին» օրենքի նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Առաջին երկու օրինագծով առաջարկվում է 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանի տարածքում արգելել արտարժութային վարկերը` ելնելով տնտեսվարող սուբյեկտների` տնտեսավարման հավասար դաշտում գործելու, ՀՀ ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու, միջազգային պահուստները խնայելու անհրաժեշտությունից, իսկ երրորդով` արգելել արտարժութային գները:

Գործադիրը, վկայակոչելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքը, հիշեցրել է, որ դրա համաձայն ՀՀ տարածքում վարկերը տրամադրվում են միայն դրամով, իսկ արտարժույթով` հիմնականում միայն բիզնես վարկերը: Բացի այդ, նշված օրենքը սահմանել է այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը, ուստի կառավարությունն այս փուլում նպատակահարմար չի համարում ներկայացված օրինագծերի ընդունումը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter