
Մայրը խեղդել է իր նորածնին
Ստացվել է Զիրավարդ Ստեփանյանի նորածնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ եզրակացության` Զիրավարդ Ստեփանյանի իգական սեռի նորածնի մահվան պատճառ է հանդիսացել շնչուղիների արտաքին բացվածքների` պոլիէթիլենային թաղանթով փակման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունը:
Ըստ նույն եզրակացության` Զիրավարդ Ստեփանյանի իգական սեռի պտուղը ծնվել է կենդանի, եղել է կենսունակ, զարգացման ֆիզիկական արատներ և կյանքի հետ անհամատեղելի բնածին անոմալիաներ չեն հայտնաբերվել:
Փետրվարի 4-ին Զիրավարդ Ստեփանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 106 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Զիրավարդ Ստեփանյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել