Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կանայք բերման են ենթարկվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին, ով հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նույն օրը ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 34 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ալվարդ Ս.-ին, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել