HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնավարժություն` Շուշիում

Հոկտեմբերի 21-23-ը ԼՂՀ Շուշիի շրջանում կանցկացվի խոշոր համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «ԼՂՀ Շուշիի շրջանում ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուսումնավարժությանը մասնակցելու ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումները, «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը և մյուս պետական մարմինները, Շուշիի շրջանի և համայնքների ղեկավար կազմերը: Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, ուսումնավարժության հիմնական նպատակներն են. 1. ընդգրկված գերատեսչությունների գործողությունների համաձայնեցում երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ, 2. Շուշիի շրջանում երկրաշարժի հետևանքների վերացման հնարավոր կարիքների գնահատում, 3. Շուշիի շրջանի բնակչությանը երկրաշարժի դեպքում վարքականոնների ուսուցանում, 4.ստուգել բնակչության ազդարարման համակարգը:

Ըստ սցենարի՝ ԼՂՀ տարածքում (Շուշիից 30 կմ հյուսիս-արևմուտք, Չիչեկլի (2622 մ) բարձունքի մոտ) զգացվել են երկրակեղևի ցնցումներ: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ կան զոհեր ու ավերածություններ: Ուժեղ երկրաշարժի հետևանքով մարդիկ խուճապի մատնված լքել են շինությունները: Բազմաթիվ շենք-շինություններ ստացել են լուրջ վնասվածքներ: Երկրի մակերեսին առաջացել են ճեղքեր, տեղի են ունեցել  քարաթափումներ և սողանքներ: Ջրամբարներից ջուր է ժայթքում: Վնասվել են ոռոգման բետոնապատ ջրանցքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter