Նախագահը մասնակցել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: «Ս.Սարգսյանը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել