«Ժամանակն է սթափվել». պայքար կոռուպցիայի դեմ
Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, մի շարք երկրներում գործող Transparency International գրասենյակների հետ համատեղ, մեկնարկել է «Ժամանակն է սթափվե՛լ» քարոզարշավը, որի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում:Քարոզարշավի շրջանակներում հայտարարված մրցույթում ստեղծվել են անիմացիոն 2 տեսանյութ, որոնք արժանացել են ԹԻՀԿ-ի կողմից շնորհված խրախուսական պարգևի և մրցանակի: ՀԿ-ն տեղեկացնում է, որ տեսանյութերի նպատակն է ձևավորել անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: «Ոչխարավարություն» տեսանյութը հաղթող է ճանաչվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Ժամանակն է սթափվե՛լ» անիմացիոն մրցույթում: Հեղինակն է Արման Յարալյանը:
«Փոքրիկ իշխանի ճանապարհորդությունը Հայաստան» տեսանյութն արժանացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Ժամանակն է սթափվե՛լ» անիմացիոն մրցույթի խրախուսական պարգևին: Հեղինակն է Արսեն Անտոնյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել