HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի դպրոցը տուժել է ինքնափլուզման, իսկ Նոր Եդեսիայինը՝ քամու պատճառով

Հուլիսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի շենքում տեղի է ունեցել ինքնափլուզում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել են 4 հարկանի դպրոցի կենտրոնական մասի միջհարկային ծածկերը (4-ից 1-ին հարկ) և ետնամասի հիմնական պատը' 180 քմ մակերեսով:

Դպրոցը կառուցվել է 1962թ.: Հուլիսի 9-ից Սիսիանի «Նոր բաց» (Նորոքշին) բաց բաժնետիրական ընկերությունը կատարում էր դպրոցի վերանորոգման աշխատանքներ:

«Տուժածներ չկան: Ինքնափլուզման պատճառները պարզաբանվում են»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նույն օրը՝ ժամը 19.30-ին, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի գյուղապետ Վ.Աբգարյանից ահազանգ է ստացվել, որ ժ.17.10-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով, պոկվել և քշվել է միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը' մոտ 1000 ք.մ. մակերեսով:

Մեկ օր անց՝ հուլիսի 17-ին, հաղորդագրություն է ստացվել, որ հուլիսի 16-ի երեկոյան քամու հետևանքով Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 81 տան տանիքից պոկվել է թիթեղյա ծածկը և ընկել հարակից թիվ 102 տան վրա:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը, որն ապամոնտաժել և իջեցրել է թիթեղյա ծածկը:

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Tariner araj KANDETSIN Կապան քաղաքի թիվ 1 դպրոցի hacheli/spikat շենքը, vory gtnvum er HENTS թիվ 2 դպրոցի koxkin u ays AMBOXCH taratskum sarketsin MIAYN mi yekexetsi......Hetakrkir e, vor hents DPROTS PITI kandein, vor texy MESROP MASHTOTSI anuny krox yekexetsi sarkein...........Hima el koxki dprotsy PLVETS...........MITE kareli e JNJEL HAZARAVOR mardkants HISHOXUTIUNNERY erkri YERESITS?....Mite sa NUYN dzevi GOXUTIUN u HARDZAKUM che mardu andznakan-hogekan ARJEKNERI vra.
Varaz Syuni (Amsterdam)
Yerek texakan TV-ov nayev Syuniki marzpety asats vor HNARAVOR e vor Կապան քաղաքի թիվ 2 դպրոցի շենքը HIMNOVIN norits karutsvi..............Ete sa ayspes lini, apa yes XIST KERPOV HORDORUM em vor NOR KARUTSVELIK shenki GONE artakin tesky yev DZEVY(tufi guyny, dzevy yev SHENKI artakin tesky/dzevy) ANPAYMAN lini HIN shenkin NMAN, vorpeszi NAXKIN ASHAKERTNERY chkortsnen HARAZATUTIAN zgatsumy nor shenki/dprotsi nkatmamb........LAV/chisht klini vor shenki NERSN el nuyn dzevov karutsvi....U 1962թ-in karutsvats shenky SKI el hin CHE.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter