HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան 2013. կարծիքներ և մեկնաբանություններ

Հայաստանում (2013 փետրվարի 18) եւ Ադրբեջանում 2013 (հոկտեմբերի 9) անցած նախագահական ընտրություններում միջազգային դիտորդական առաքելությունների մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները:  

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցազրույցները անց են կացվում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) եւ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) համատեղ ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում եւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատների ֆինանսական աջակցությամբ:

Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հանրային երկխոսություններ» կայքում, «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե վրեմյա» թերթերում:

Աշխարհաքաղաքական շահերը խեղաթյուրում են դիտորդական առաքելությունների նպատակներն ու էությունը

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:   

- Որքա՞ն կարեւոր եւ որքա՞ն անհրաժեշտ է  հայաստանյան ընտրություններում միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունն ու վերահսկողությունը:

- Ես կարևորում եմ միջազգային դիտորդների ներկայությունն ընտրություններում այն պայմանով, որ այդ առաքելությունները հավատարիմ մնան իրենց նպատակին և սկզբունքներին: Իհարկե, նրանց վերահսկողության պարագայում սպանություններ տեղի չեն ունենում, սակայն, հայտնի և մշտապես կրկնվող «մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն»-ն ուղղակի ապտակ է մեր ողջ հանրությանը, քանի որ իրականում, նշելով խախտումների մասին, նրանք ի վերջո արձանագրում են կայացած ընտրություններ:

Այնպես չէ, որ նրանք միամիտ են և չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում. պետք չէ ամբողջ ծովի ջուրը խմել՝ հասկանալու, որ այն աղի է: Կարելի է մի փոքր կում անել՝ դատելու արդյո՞ք խախտումներն ազդել են արդյունքների վրա, թե՝ ոչ: Ինչո՞ւ է այսպես արվում. որովհետև արդարության և օրենքի պահանջը հակադրվում է աշխարհաքաղաքական և, այսպես ասած, «խավիարային» դիվանագիտությանը: Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանն անկախ պետություն է, 2001թ.-ից վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և բազմաթիվ այլ միջազգային համաձայնագրեր, որոնց համաձայն պետք է ունենանք արդար և թափանցիկ ընտրություններ: Սակայն, մինչև հիմա մենք այդ հաջողությունը չենք ունեցել: Մենք ձախողել ենք, և ես կարծում եմ, որ դիտորդական առաքելություններն ունեցել են իրենց դերակատարումն այս ձախողման հարցում: Շատ եմ ցավում, որ այսպես է: ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, Եվրախորհուրդը քաղաքական մարմիններ են, և նրանց վերջնական որոշումները տրվում են քաղաքական շահերի տեսանկյունից: Այս տարվա նախագահական ընտրությունների պահին նրանց քաղաքական շահը պահանջում էր Սերժ Սարգսյանին ճանաչել որպես Հայաստանի նախագահ:

Շարունակությունը` այստեղ:

Տես նաև` http://hetq.am/rus/interviews/30108/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter