«Ցմահ ազատազրկում» (լուսանկարներ)
Մաշտոցի պուրակում այսօր տեղի ունեցավ «Ինչքա՞ն է տևում ցմահ ազատազրկումը» թեմայով մշակութային միջոցառումը, որը կազմակերպել էր ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը:
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է ընդգծել, որ մարդիկ մտահոգված են ճաղերից այն կողմ հայտնված իրենց համաքաղաքացիներով, ցույց տալ պատժի նպատակներն ու ինչպես են դրանք իրագործվում ցմահ դատապարտյալների հանդեպ:
Վիդեո-արտի գերմանահայ մասնագետ Միշա Բադասյանը պերֆորմենսի տեսքով ներկայացնում էր իր պատկերացրած ցմահ ազատազրկումը. Միշան նստած էր այգու կենտրոնում կետագծված երևութական խցում և բազմաթերթ տետրում գրում էր life (կյանք) բառը՝ մինչև գրիչը կամ տետրը վերջանալը:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև ցմահ դատապարտյալների գծանկարների ցուցահանդես, ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհում» գրքի վաճառքը՝ դատապարտյալի բուհի ուսման վարձը հավաքելու նպատակով (հիշեցնենք, որ Մհերը հեռակա կարգով սովորում է Հայ-Սլավոնական համալսարանում):
Պուրակում հչում էին անհատ կատարումներ՝ կիթառով, ջութակով: Քաղաքացիները խոսում էին թեմայի մասին իրենց պատկերացումներից:
Ցուցադրվեց ռուս վավերագրող Ալեքսանդր Գուտմանի «Երեք օր, ու էլ երբեք» ֆիլմը ցմահ դատապարտյալի մասին (այս ֆիլմի արձագանքն այնքան մեծ է եղել, որ հերոսի պատժաչափը վերանայվել է ու սահմանվել 15 տարի):
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել