HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հորդորել են գայլերին չսպանել. իսկ ո՞վ է հատուցելու նրանց պատճառած վնասը

Երեկ լուսադեմին` ժամը 04:00-ի սահմաններում, գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Վարազդատ Հովհաննիսյանի ոչխարներին: Նորաշենի համայնքապետ Արթուր Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գայլերն ամբողջությամբ հոշոտել են 17 գլուխ ոչխար, իսկ 13 ոչխարն էլ գոմից անհետացել է, նույնիսկ հետքը չեն գտնում:

Ա. Կարապետյանի ասելով՝ առաջին դեպքը չէ, երբ գայլերը հարձակվում են գյուղի վրա ու վնաս հասցնում գյուղացիներին: Ըստ գյուղապետի՝ այս մասին տեղյակ են ինչպես մարզպետարանում, այնպես էլ կառավարությունում: «Մեզ պատասխանել են, որ կենդանիներին չի կարելի սպանել: Դրա համար գայլերին ձեռք չենք տալիս»,-ավելացրեց գյուղապետը:

Արդեն հաշվարկվել է Վարազդատ Հովհաննիսյանի կրած վնասի չափը` 1 մլն 200 հազ. դրամ: Գյուղապետը մեկ ոչխարի արժեքը գնահատում է 40.000 դրամ:

«Չգիտեմ՝ կառավարությունից կամ մարզպետարանից փոխհատուցում կտա՞ն, թե՞ ոչ, բայց ես իմ հնարավորության սահմաններում կօգնեմ: 100.000 դրամ կարող եմ օգնության տալ, դրանից ավելիի հնարավորություն չունեմ»,- ասաց Արթուր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter