Ռոմանսների երեկո
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը«Կադենցա» մենակատարների համույթի հետ միասին կազմակերպում է ռոմանսների բարեգործական համերգ-երեկո, որը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին, «Մեցցո Կլասսիկ Հաուս Քլաբում»:
Կատարողներ՝ Արտակ Ալավերդյան, Լուսինե Առաքելյան, Հասմիկ Զաքարյան,
դաշնակահար՝ Կատրին Հովսեփյան,
գեղարվեստական ղեկավար՝ Վարդան Հակոբյան:
Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 5-ամյա Անգելինա Միրզոյանի հաշվեհամարին: 5-ամյաԱնգելինանունի գլխուղեղի կիստա, որի հետևանքով առաջացել է ձախակողմյան վերին վերջույթի թուլություն և զուգամիտվող շլություն, ինչի արդյունքում կորցնում է տեսողությունը։ Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Սանկտ Պետերբուրգում: Վիրահատության նախնական արժեքը 20.000 ԱՄՆ դոլլար է:
Այս համերգը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով իններորդ մեծ համերգն է: «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:
Անգելինայի բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ՝ (https://www.facebook.com/media/set/?set=oa.582543491785296&type=3) :
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Էյչ-Էս-Բի-Սի / 006-049472-001 AMD/ ստացող՝ Էդուարդ Գասպարյան, Ինեկոբանկ (ARCA) / 2051 0526 4555 7001/ ստացող՝ Էդուարդ Գասպարյան,ևԱմերիաբանկի հետևյալ հաշվեհամարներին՝ 1570015852470101 USD,1570015852470146 EUR,1570015852470158 RUR/ Ստացող՝ Գոհար Գասպարյան/
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել