Տրանսպորտային միջոցների կայանման նոր վայրերը
Երևան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակում մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն արդեն իրենց վերջնականգառը կատարում են Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի նախատեսած համապատասխան երթակարգավարական կետերում:
Քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով և կայանում էին Պարոնյան փողոցում, այսօր արդեն Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով մուտք են գործում Կենտրոնական ավտոկայան:
Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցները կայանում են Երկաթգծի կայարանին հարակից Սևանի փողոցի հատվածում հատկացված երթակարգավարական տարածքում:
Նախկին «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանող Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքաներից եկող տրանսպորտային միջոցների վերջնականգառը Կենտրոնական ավտոկայանն է:
Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայություններն իրականացնում են կենտրոնական ավտոկայանից, իսկ
մայրաքաղաքին հարակից հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների վերջնականգառը հյուսիսային ավտոկայանն է:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկի բեռնաթափմանն ուղղված այս և մյուս միջոցառումների ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել