HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ուխտագնացություն` գծից դուրս

Այսօր առավոտյան տարբեր երթուղային գծեր սպասարկող մոտ 40 ավտոբուսներ կանգնել էին Հանրապետության հրապարակում, իսկ դիմապակիներին` փակցրել «Արարատյան հայրապետական թեմ»-ի անունն ու լոգոն: Կազմակերպչական հարցերով զբաղվող  երիտասարդներից մեկը «Հետք»-ին հայտնեց, որ երթուղային ավտոբուսներով պատրաստվում են մարդկանց տանել ուխտագնացության` Էջմիածնի եկեղեցիներ. «Թարգմանչաց տոնի կապակցությամբ կազմակերպում ենք ուխտագնացություն` դեպի Էջմիածին: Ուխտագնացության անվանումն է «Սեր, հավատք եւ հավատարմություն»: Կազմակերպիչներն են Արարատյան հայրապետական թեմի պատասխանատուներն ու առաջնորդները: Իսկ թե քանի երթուղային է գծից հանվել, ես չգիտեմ, պետք է դիմեք թեմի վերադասին»:

48 համարի բոգդանի վարորդ Տիգրան Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գծից դուրս գալու համար վարորդներն այսօր վճարվելու են. «Մեզ ասել են քշեք, որի համար ռոճիկ ենք ստանալու, ամեն ինչ նորմալ արվելու ա: Ես չեմ բողոքում, էս երկրից ոնց կարաս բողոքես, փառք ու պատիվ մեր սիմվոլ նախագահին, մեր գերբին»,- նշեց վարորդը:

Վարորդները կես կատակ, կես լուրջ միմյանց նախատում էին, թե հանկարծ «նենց բան չասես, տանեն գցեն ինտերնետ, գան մեզ բռնեն»: Մի քանիսն էլ երիտասարդ կազմակերպիչներին հարցնում էին. «Բա երբ ենք հետ գալու, բա ուր ա, սկի ժողովուրդ էլ չկա, որ տանենք: 5000 դրամ տվին, հանին էլի գծից էսօր մեզ»:

Կիսավախեցած վարորդներն ու կարկամած երիտասարդները քիչ անց ուղեւորվեցին «Սեր, հավատք եւ հավատարմություն» ուխտագնացությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter