HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իվանիշվիլին ջավախքցիներին. «Միակ բանը, որ ձեզ պետք է`լավագույնս սովորել վրաց լեզուն»

Հոկտեմբերի 15-ին իշխող կուսակցությունը Ախալքալաքի բնակիչներին ներկայացրեց նախագահի իր թեկնածուին: Ինչպես մյուս այցերի ժամանակ, Ջավախքում ևս Գեորգի Մարգվելաշվիլիին ուղեկցում էր երկրի գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Վարչապետը խոսքով դիմեց Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտակայքում հավաքվածներին. նա ջավախեցիներին ներկայացրեց Գեորգի Մարգվելաշվիլիին, կոչ արեց քվեարկել նրա օգտին, ինչպես նաև պատմեց այն ծրագրերի մասին, որոնք Վրաստանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել Ջավախքում:

«Այստեղ պետք է բացվի մի քանի վերամշակման հիմնարկ: Միայն հողի մշակումը բավարար չէ. մենք կշարունակենք գյուղատնտեսության աջակցության ծրագիրը: Երաշխավորում եմ, որ դուք կստանաք վարկ, փաստացիորեն դրամաշնորհը և ոչ թե վարկ, և այն կօգնի ձեզ բացել վերամշակման հիմնարկներ, փոքր և միջին մակարդակի գործարաններ: Մի քանի տարվա ընթացքում մենք կաջակցենք գյուղատնտեսական գործարաններին: Արտադրանքի մշակումը պետք է արտադրվի տեղում և ոչ թե մեկ ուրիշ վայրում»:

Իվանիշվիլին խոսեց նաև տեղի բնակչության խնդիրների մասին: «Միակ բանը, որ ձեզ պետք է`լավագույնս սովորել վրաց լեզուն»,- ասաց նա:

Եթե մինչ այդ վարչապետի ասած յուրաքանչուր  նախադասությանը հավաքվածները ողջունում էին ծափերով, այս նախադասությանը ոչ մի արձագանք չհետևեց: 

«Անկախության հռչակման օրվանից պետությունը նախատեսում էր ինտեգրման (ըստ էության ձուլման) ծրագրեր: Ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է վրացերեն լեզվի ուսուցումը պարտադրել, սովորեցնել շրջանների բնակիչներին: Այս ծրագրերն ունեն «կոնկրետ ձև», և դրանց իրականացման համար պետության բյուջեից ծախսվում է տարեկան տասնյակ միլիոն լարիներ: Այսօր այս նախագծերից ոչ մեկը դադարեցված չէ: Ինչպես անցյալ, նախանցալ և մյուս տարիներին «ներգրավման ծրագրերը» շարունակում են հոգ տանել մեր մասին, սովորեցնում եմ մեզ պետական լեզուն… Հետևաբար, հարց է ծագում. ի՞նչ է փոխվել վերջին ժամանակներս, որ կառավարությունը նորից ակտիվորեն սկսեց խոսել շրջաններում վրաց լեզվի ուսուցման անհրաժեշտության մասին: Կառավարությունն այնքան է կլանվել մեր մասին հոգ տանելու մեջ, որ նույնիսկ ոչ էլ  հետաքրքրվում մեր կարծիքով: Եվ առանց մեր կարծիքի նա գիտեի, թե ինչ է մեզ պետք»,- գրում է Վրաստանի հայ համայնքի կայքը:

«Նա կսիրի Ձեզ, կաշխատի Ձեր փոխարեն, կփորձի թեթևացնել Ձեր կյանքը»,- Մարգվելաշվիլիի ներկայացման ժամանակ ռուսերեն լեզվով հայտնեց Բիձինա Իվանիշվիլին:

Ի միջի այլոց, այս նույն նախադասությունները վարչապետը օգտագործել է նաև հոկտեմբերի 19-ին Մառնեուլիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: «Նախադասությունների»  հաջորդական այս կրկնումը համոզում է մեզ նրանում, որ դրանք ուղղակի նախադասություններ չեն` ծնված վարչապետի հռետորական ունակությունների արդյունքում, այլ հատուկ «հաղորդագրություններ» են, կառավարության «ուղերձ» ոչ վրացի բնակչությանը:

«Իջեցրած գլխին անպայման կնստեն», -հիշեցրեց Մառնեուլիում հավաքված ընտրողներին վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter