HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Առաքելյանը` «Սպորտակկորդի» արծաթե մեդալակիր

Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացվում Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե: 

Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտերում և հասավ եզրափակիչ, ուր չափազանց լարված մրցակցությունում պարտվեց ռուսաստանցի աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Իսաևին: 

Այսպիսով, մեր մարզիկը համաշխարհային հեղինակավոր այս ստուգատեսում, որը պայմանականորեն համարվում է մարտարվեստների փոքր օլիմպիական խաղեր, արժանացավ արծաթե մեդալի՝ բարձր պահելով հայկական սամբոյի պատիվը:

Հիշեցնենք, որ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը /մարզիչ` Դ. Խիթարյան, տնօրեն` Մ. Հայրապետյան/ հաջող էր հանդես եկել նաև Կազանում անցկացված համաշխարհային ունիվերսիադայում և արժանացել բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter