Ուղևորներից մեկը մահացել է, հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 20-ին` ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել համընթաց երթևեկող «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել