HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին»

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթների հերթական վիճակագրությունը: Այս տուրում ամենաարդյունավետը Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ում միակ գոլը հաղթանակ պարգևեց «Սպարտակին» «Անժիի» դեմ խաղում: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Դինամո»-«Կուբան»՝ 3:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Սաբա Քոմ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը: 

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Էսթեղլալ Խուզեստան»-«Ռահ Ահան»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Զագլեբիե»–«Վիձև»՝ 3:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Սպարտակ»՝ 0:1,  չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա Դորտմունդ»-«Հաննովեր»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 80-րդ րոպեին: 

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ»-«Օրդաբասի»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Անժի»-«Սպարտակ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին:

Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Տոմ»՝ 4:0, չի մասնակցել հանդիպմանը: 

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Անժի»-«Սպարտակ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 69-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Թերեք»-«Ուրալ»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 90-րդ րոպեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter