Սեպտեմբերի 3-ին հայտնի կդառնան 3 բուհի ռեկտորների անունները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Պոլիտեխնիկի, ինչպես նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտերի մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին ՀՊՃՀ-ում, իսկ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի մրցույթը` սեպտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին Գյումրու մանկավարժական ինստիտուտում:
Միաժամանակ ԿԳՆ-ն բաց մրցույ թ է հայտարարում նաև «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու ՀՀ ժողովրդական արտիստի կամ ՀՀ վաստակավոր արտիստի, կամ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, կամ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Բոլոր 3 բուհերի ռեկտորների թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար դիմումները կարելի է ներկայացնել հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը` ժամը 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչություն:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել տվյալ բուհի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել