HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունելություն՝ ոստիկանությունում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ոստիկանության պետն ուրախությամբ փաստեց, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու ՀՀ ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այդ համագործակցությամբ արդեն արձանագրվել են որոշակի լուրջ արդյունքներ, և առաջավոր փորձի փոխանակման արդյունքում՝  ձեռքբերումներն առավել ակնհայտ կդառնան:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը դիտում է որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակ, որի մարտահրավերներին հարկավոր է հակազդել համատեղ ուժերով, և, ընդ որում, կանխարգելիչ պայքար ծավալել հասարակության լայն շերտերում՝ ամենատարբեր ձևաչափերով: Այս համատեքստում ոստիկանության պետը կարևորեց ոստիկանության ծառայողների մշտական այցերը հանրապետության ավագ դպրոցներ:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և ոստիկանության համակարգում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Յուրի Ֆեդոտովը գոհունակություն հայտնեց երկու կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ` նշելով, որ փոխգործակցությունը կբարձրացնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter