Չեխիայում Հայաստանի դեսպանատունը ծառայում է հայ պաշտոնյաների հանգստին եւ անշարժ գույքի ձեռքբերմանը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության անդամները՝ գլխավորությամբ դոկ. ԱշոտԳրիգորյանի, հոկտեմբերի 13-17-ը հանդիպումներ է ունեցել եվրոպահայ համայնքներում: Բելգիայի եւ Գերմանիայի հետ ունեցած արդյունավետ հանդիպումից հետո ֆորումը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Չեխիայում հանդիպման արդյունքում պարզ է դարձել, որ չնայած չնայած բազմաթիվ հայ մտավորականների և գործարարների առկայությանը՝ կազմակերպված և գրանցված չեխահայ համայնք գոյություն չունի, իսկ դեսպանատունն էլ վերածվել է «ընտանեկան կապալի» և անտեսելով չեխահայ համայնքի ողջ պոտենցիալը՝ իր շուրջը հավաքել է փոքրաթիվ խմբակ, որին էլ հարկ եղած դեպքում ներկայացնում է որպես չեխահայ համայնք: Չեխահայ համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի Հանրապետության պետական միջոցներով պահվող դեսպանատան գործունեությունը հիմնականում սահմանափակվում է հայաստանյան պետական պաշտոնյաների և նրանց «կանանց» չեխական հանգստավայրերը ուղեկցելը կամ Հայաստանից թալանված միջոցները Չեխիայում անշարժ գույք ձեռքբերելու գործերը կարգավորելը:
Հաշվի առնելով չեխահայ համայնքի գործունեության ոչ բարվոք վիճակը՝ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանն առաջարկել է Հայոց Ցեղասպանության բանաձևի պատրաստման և սենատում լոբբինգը կազմակերպելու համար կոնկրետ: Որպես քաղաքական գործունեության հստակ քայլ՝ Աշոտ Գրիգորյանն առաջարկել է չեխահայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ունենալ մոտ օրերս տեղի ունեցող չեխական պառլամենտական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին և բուն ընտրություններին:
Այս մասին հայտնում են ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել