HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

HTC սմարթֆոններն արդեն հայերեն են «հասկանում»

Այսուհետև կարելի է HTC Desire HD և Desire Z սմարթֆոններով կարդալ նաև ինտերնետային հայերեն էջեր, ինչը նախկինում անհնար էր: Դեռևս մի քանի ամիս առաջ, ականջալուր լինելով իր բաժանորդների խնդրանքներին, Orange-ը դիմել էր իր պաշտոնական գործընկեր HTC ընկերությանը՝ խնդրին լուծում տալու խնդրանքով, որի արդյունքում այսօր արդեն երկու սմարթֆոններ «հասկանում են» հայերեն տեքստերը:

Այն բաժանորդները, ովքեր արդեն HTC Desire HD կամ Desire Z են գնել ընկերության խանութներում, կարող են Orange Care անկյուններում ստանալ բոլոր համապատասխան թարմացումները և վայելել Android օպերացիոն համակարգի հնարավորությունները՝ զրկված չլինելով հայերեն էջերից:

Հայերեն տառերը կարդալու համար ավելի «գիտակ» բաժանորդները կարող են նաև ինքնուրույն կատարել անհրաժեշտ թարմացումը՝ բեռնելով Android օպերացիոն համակարգի 2.3.3 տարբերակը:

Orange-ը շարունակելու է HTC սմարթֆոնների և Android օպերացիոն համակարգով աշխատող այլ սարքավորումների կողմից հայերեն տառերի ճանաչմանն ուղղված ջանքերը՝ նպատակ ունենալով ներառել հնարավոր բոլոր մոդելները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter