HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հրաձիգներն՝ առաջին տեղում

Երեկ կեսգիշերին հայրենիք վերադարձան հայ հրաձիգները: Նրանք Ուկրաինայի Վիննիցա  քաղաքում հոկտեմբերի 16-ից 20-ը մասնակցում էին «Ուկրաինայի երիտասարդների առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից» և «Գրան պրի «Պոդիլյայի գավաթ»» հրաձգության մրցումներին: Միջազգային մրցաշարերին մասնակցում էր 5 պետության 300-ից ավելի մարզիկ, այդ թվում հայ հրաձիգների 6 հոգանոց թիմը՝ ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 

Մեր մարզիկներից Հրաչ Բաբայանն օդամղիչ հրացան, 10մ վարժությունում 600 հնարավորից խոցել էր ռեկորդային 599 միավոր, ինչի շնորհիվ նա ճանաչվել է «Ուկրաինայի առաջնությունների տարվա լավագույն հրաձիգ» և արժանացել գավաթի:

Գավաթի է արժանացել նաև Հայաստանի հրաձգության ազգային հավաքականը՝ թիմային հաշվարկում գրավելով 1-ին տեղ: 2-րդ տեղում թողնելով Բելոռուսիային և 3-րդում՝ Մոլդովային:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter