11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի
Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյանները ողջ կյանքի ընթացքում դաստիարակել են 11 դուստրերին, որոնցից 8-ն արդեն ամուսնացել են, իսկ 3-ն անչափահաս են եւ ապրում են ծնողների հետ: Շողիկ Սարգսյանը դեռեւս 20 տարի առաջ վիրահատել է աջ երիկամը, բայց այժմ հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել: 11 երեխաների մայրը ստուգման եւ վիրահատության գումար չունի, քանի որ ամսական 34 հազար դրամ նպաստ եւ 15 հազար դրամ ամուսնու հաշմանդամության թոշակը չի հերիքում նույնիսկ ամենօրյա ծախսերին:
![]() |
![]() |
Շողիկի ամուսինը՝ Արմեն Սարգսյանը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, չի աշխատում: «Քանի տարի է՝ երիկամների լուրջ խնդիրներ ունեմ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին ինձ»,- ասում է Շողիկ Սարգսյանը:
Եթե ցանկանում եք օգնել այս, զանգահարեք Շողիկ Սարգսյանին՝ +37455-19-55-01, +374281-95-392 հեռախոսահամարներով:
Լուսանկարները՝ Սիրան Սարգսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել