
Դասախոսները հաղթեցին. վերաքննիչը մերժեց Ֆրանսիական համալսարանի բողոքը
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հուլիսի 15-ին հրապարակվեց «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ազատված դասախոսներն ընդդեմ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի՝ աշխատանքային իրավունքները վերականգնելու պահանջների մասին քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը:
Դատարանը որոշեց մերժել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ներկայացրած վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել անփոփոխ՝ վերականգնել ազատված դասախոսներին իրենց նախկին աշխատանքներում /պաշտոններում/, բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումարներ և վճարել չվճարված արձակուրդային գումարները: Հիշեցնենք, որ միայն արձակուրդային գումարը կազմում է մոտ 4.200.000 դրամ:
«Այս անգամ ևս հաղթեց արդարությունը, որի համար դասախոսները խորին շնորհակալություն են հայտնում դատական կազմում ընդգրկված դատավորներին՝ Կ.Հակոբյանին, Տ.Սահակյանին, Տ.Նազարյանին»,- նշվում է փաստաբան Անահիտ Հակոբյանի տարածած հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել