HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալ-լեյտենանտ Վ. Վլասովի նամակը Հովիկ Աբրահամյանին

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի նամակը՝ ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նամակում Վիկտոր Վլասովը ներկայացրել է իր դիրքորոշումը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սյունիքի մարզում ռուս սահմանապահների հետ ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Էս էլ՝ գեներալ-լեյտենանտ Վլասովի նամակը. ուշադրությո´ւն դարձրեք երեք հիմնական կետերի վրա. 1) Ռուս սահմանապահները մայրուղու վրա կանգնեցրել են մեքենաներ, 2) Հայաստանցի ոստիկանները ժամանե՛լ են դեպքի վայր, ինչը նշանակում է, որ նրանք ի սկզբանե ներկա չեն եղել, 3) Այս ամենը տեղի է ունեցել պետական սահմանից շուրջ 2 տասնյակ կիլոմետր հեռու»,- գրել է Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter