HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեցին համաճարակաբանության արդիական հարցերը

Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում կայացավ «Համաճարակաբանության արդիական  հարցեր» թեմայով գիտաժողովը:

Ինստիտուտի  հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին հղած ուղերձում  ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ընդգծել է հիմնարկությում իրականացվող գիտական հետազոտությունների կարևորությունը  ինչպես Հայաստանում արձանագրված մանրէային, վիրուսային և մակաբուծային բնույթի վարակիչ հիվանդությունների առաջացման, զարգացման, տարածման, ախտորոշման և կանխարգելման, այնպես էլ մարդու օրգանիզմի իմունային գործոնների, վարակների հարուցիչների կենսաբանական հատկությունների, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական օրինաչափությունների ուսումնասիրման ուղղությամբ:

«Չնայած Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում իրականացվող առանցքային վերափոխումներին, այսօր մեր առջև դեռևս լուրջ խնդիրներ կան ծառացած: Դրանցից մեկն էլ գիտական նախագծերի և գիտահետազոտական ծրագրերի արդյունավետության բարձրացումն է։ Մենք պետք է համատեղ մեր ջանքերը նպատակաուղղենք գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պրակտիկ բժշկության գիտականացման ուղղությամբ»,- ասվում է նախարարի ուղերձում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter