HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհատրանսպորտային 904 պատահար և 117 զոհ՝ 2011 թվականին

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 904 պատահար, որոնց հետևանքով 117 մարդ զոհվել է, իսկ 1316-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 816 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 117 մարդ զոհվել է, 1106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 429 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 37 մարդ զոհվել է, իսկ 589-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 360 ՃՏ պատահար, որոնց հետևանքով 28 մարդ զոհվել է, 244-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված ՃՏ պատահարներից 307-ը վրաերթի դեպքեր են, որոնց հետևանքով 39 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արձանագրված ՃՏ պատահարներից 363-ը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով, որի հետևանքով 74 մարդ զոհվել է, 564-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Պատահարներից 341-ը բախման դեպքեր են, որոնց հետևանքով 33 մարդ զոհվել է, 603-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ արձանագրվել է նաև տրանսպորտային միջոցների շրջվելու 128 դեպք, որի հետևանքով 36 մարդ զոհվել է, 221-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ (1)

Edit
De ete mardik normal varordakan qnnutyun handznelu pokharen kasharqov en stanum irents varordakan iravunq@ ,apa aypes el arants pordzarutyan irents meqenaner@ petq e varen... Isk orinak AMNum miayn jamanakavor iravunq stanalu hamar petq 9 amis pordzaru varrodi het qshes heto el qnnutyun handznes. Kam kantsnes kamel kktrves. Isk heto erb qnnutyund antsar mek ev kes tari mek ayl varordakan iravunqov es qshum,ays angamiravunq unesmenak qshes,bayts ete khaktum aretsir petq e skses norits. Mi khosqov grete erku ev kes tari e pahanjvum varord linelu hamar. Sa el mek urish tsayrahegutyun e,bayts gone myus varordner@ irents aveli apahov en zgum. Ha, moratsa asel kasharq chi antsnum...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter