HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանդիպումն ավարտվեց, բայց... (վիդեո)

Հենց նոր ավարտվեց իշխանություն-ՀԱԿ հանդիպումը:

Իշխանության թիմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ հանդիպման արդյունքում օրակարգ չի ձևավորվել, պայմանավորվածություն ձեռք չի բերվել, պարզապես կողմերը մտքեր են փոխանակել:

Դավիթ Հարությունյանը հանդիպումից հետո լավատեսորեն էր տրամադրված, որ առաջիկայում ևս նման հանդիպումներ կլինեն: Նա ասաց, որ բացարձակ հակամարտող տրամադրվածությունն արդեն փոխարինվում է կառուցողական աշխատանքով, սակայն դա չի նշանակում, որ առաջիկայում քաղաքական տարաձայնություններ չեն լինի:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն էլ լրագրողներին ասաց, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, սակայն ինքն էլ է հուսով, որ այս ձևաչափով հանդիպումները կշարունակվեն, և Հայաստանի առջև ծառացած խնդիրները օր առաջ կլուծվեն, քանի որ դրանք, նրա բնորոշմամբ, պայթյունավտանգ են:

Կողմերը առայժմ պայմանավորվածություն չունեն հաջորդ հանդիպման վերաբերյալ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ մասին հանրությանը կտեղեկացնեն առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter