HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»

Նախկին վարապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի տնտեասկան աճին.

«Եվ այսպես հայտնի դարձան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2013թ սեպտեմբերի պաշտոնական արդյունքները։ Աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 3.2%: Օգոստոսին 3.8 % էր, իսկ տարեսկզբին 9%։ Հայաստանը գահավիժում է։ Ի՞նչն է հետաքրքիր։ Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա համար համաշխարհային տնտեսության աճը գնահատում է 3.3-3.8 % միջակայքում։ Ուրեմն նորից մենք ունենալու ենք աշխարհի միջինից ցածր ցուցանիշ։ Վերջին 6 տարիներին ՀՀ տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին։ Բայց չ՞է որ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից 3 անգամ ցածր ենք։ Ուրեմն, համաձայն տնտեսագիտության հայտնի ու անվիճելի մի կանոնի, ներդրումների սահմանային արտադրողականոթյունը մեզ մոտ պետք է 3 անգամ ավելի բարձր լինի։ Եթե այս երկրում լիներ մի պատասխանատու նախագահ կամ քաղաքական ուժ, պետք է հրավիրեր կառավարությանն ու ասեր. հապա բացատրի, ինչո՞ւ Հայաստանի տնտեսական աճը 10 և ավել տոկոս չէ (3 անգամ ավել չէ համաշխարհային միջինից)։ Բայց նման նախագահ ու պատասխանատվություն կրող քաղաքական ուժ մենք չունենք։ Ի վերջո, եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին։

Լուսանկարը՝ Անուշ Բաբաջանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter