HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 մլն եվրո՝ Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար

Այսօր Հայաստանի Հանրապետության և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև ստորագրվեց «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր - Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր - Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը: Դրա շրջանակում 4 մլն եվրո դրամաշնորհ է հատկացվում Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիրն» իրականացնելու նպատակով:

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Ուվե Ուլցը:

Ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը' տարածքում գործող բնապահպանական կառույցներին լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի «Կենսոլորտային արգելավայր» պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն):

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015թթ. ժամանակահատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter