
Մեկնարկում է Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի մրցույթը
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2014թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: «Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- տեղեկացնում է ՀՑԹԻ-ն:
Հաղթած օտարերկրացի ասպիրանտը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալ Հայկական հարցին և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի արխիվների, գրադարանների նյութերի հետ: Մրցույթի մանրամասները` այստեղ:
Մեկնաբանել