HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ԱՅՍԱՖ-ի գործողությանը ներգրավված պետությունների նախարարների նիստը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև 2014թ. Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter