HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». փոխնախարարն ընդդեմ Կարեն Կարապետյանի տեղակալի՞

Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնելուն տրվել է մեկ ամիս ժամանակ՝ հավակնորդները հայտերը կարող են ներկայացնել հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 25-ը: Իսկ ռեկտորի մրցույթը երկու բուհերի դեպքում էլ տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, յուրաքանաչյուրն իր հաստատության շենքում: Նախնական տվյալներով՝ կոնսերվատորիայի ռեկտորի հավակնորդ են ռեկտորի պաշտոնակատար Շահեն Շահինյանը եւ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին՝ Ռուբեն Տերտերյանը: Ճարտարագիտականի դեպքում հիմնական հավակնորդը ԿԳ փոխնախարար, ՀՀԿ-ական Արա Ավետիսյանն է: Սակայն երեկ նոր անուն էր շրջանառվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանի անունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter