«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԽՔ-ին պարտք չեն
ՕԵԿ քվոտայով նախարար դարձած Մանուկ Վարդանյանի, Արմեն Երիցյանի եւ Սերգո Կարապետյանի՝ ՕԵԿ կրծքանշան չամրացնելու համառությունը ափերից հանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: «ՉԻ» տեղեկություններով՝ Բաղդասարյանը վերջերս լուրջ խոսակցություն է ունեցել այդ երեք նախարարի հետ՝ նրանց հորդորելով գոնե Ազգային ժողով գնալիս ամրացնել ՕԵԿ կրծքանշանները, սակայն երեքն էլ հրաժարվել են ՕԵԿ կրծքանշաններով հանրության աչքին երեւալ: Տարբեր միջավայրերում ՕԵԿ երեք նախարարները հայտարարում են, որ իրենք ՕԵԿ քվտոյաով նախարար են դարձել բացառապես Սերժ Սարգսյանի առաջարկով, ուստի Արթուր Բաղդասարյանին ոչինչ պարտք չեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել