HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարի որդին՝ զինվորական հոսպիտալում

ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Օհանյանը տեղափոխվել է Երեւան՝ ՊՆ Կենտրոնական հոսպիտալ: Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ապտոպատահարի է ենթարկվել: Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին: Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը: Պատահարի հետեւանքով վիրավորվել է 15 զինծառայող, որոնցից Երեւան են տեղափոպվել միայն երեքը, այդ թվում՝ նախարարի որդին: Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքները ավելի թեթեւ են: Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թեւի թիակի հատվածում: ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է: «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում: 

Մեկնաբանություններ (4)

Varaz Syuni (Amsterdam)
Վահե-2010 (2)- AYNKAN chisht e ko commenty. Mardkants da DER CHI hasel. Kam vomants hasel e, bayts IRAR MEJK en pahum.
Հովնան
Կարևորը աստիճանը չէ, կարևորն այն փաստն է, որ պաշտպանության նախարարի որդին ծառայում է Պաշտպանության բանակում, հավանաբար մեզանում բարձրաստիճան պաշտոնյայի միակ զինծառայող որդին է: Շուտափույթ ապաքինում և քաջ առողջություն ենք ցանկանում:
Վահե-2010
Էականը ոչ թե շարքային է թե կապիտան /դե հասկանալի է Օհանյանի Օհանյան ազգանունը կրող որդին խո շարքային չէր կարող լինել/ , այլ այն թե ինչու ղեկը տգետների ձեռքն է ընկնում: Միթե մեր բանակում մարտական գործողությունների գոտուց դուրս տեղի ունեցող բոլոր երևակայական սահմաններից էլ ավելի դժբախտ դեպքերը չեն հուշում, որ ղեկ բաժանողը, տվյալ դեպքում պաշտպանության նախարար Օհանյանը, ինչ որ մի բան այնպես չի անում: Եվ վաղուց, շատ վաղուց լռացել է նրա, իր և մեր զավակների գլխին փորձարարություններ անելու իրավունքի ժամկետը:
Վահե
Արթուր Օհանյանը նախարարի մեծ տղան է, ծառայում է ոչ թե ՀՀ ՊՆ-ում, այլ ԼՂՀ ՊԲ-ում, շարքային չի, կապիտան է, վաշտի հրամանատար: «ՀԺ»-ն լավ կաներ էսքանը գրելուց առաջ փաստերը ճշտեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter