HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահակաշվիլին ու Չախալյանը վիճել են (վիդեո)

Նախագահ-Չախալյան հանդիպումը սկսվեց ձեռքսեղմումով, սակայն հարցեր պարզելու ժամանակ քիչ էր մնացել բանը հասներ ծեծկռտուքի:

Ինչպես հայտնում է «Հարավային դարպասը», այսօր Միխեիլ Սահակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպեց Վահագն Չախալյանին: Եկեղեցու բակում հավաքված էին մարդիկ, որոնց թվում էր նաև Վահագն Չախալյանը: Միխեիլ Սահակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցնում էր «ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց տվեց Չախալյանին, նախագահը քայլրերն ուղղեց դեպի նա: Թիկնապահները շրջապատեցին նախագահին, սակայն նա ձեռքով բացեց ճանապարհը և մոտեցավ հավաքվածներին: Սահակաշվիլին ձեռքով բարևեց Չախալյանին, և նրանք զրույցի բռնվեցին:

Չախալյանը ներկայացրեց նախագահին իր բողոքները: Նա խոսեց Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման և անմխիթար վիճակի մասին, ինչու դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվեց, «ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը... Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», - ասաց նա: 

Չախալյանի անվերջ հնչող հարցերին նախագահն ընդհատեց հետևյալ խոսքերով. «Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ»:

Այնուհետև Չախալյանը ասաց, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո նախագահը նրան սեպարատիստ անվանեց: 

«Ես սեպարատիստ չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես սեպարատիստ», - պատասխանեց Չախալյանը: 

Այնուհետև Միխեիլ Սահակաշվիլին սկսեց խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին և որ այդ ամենը նա չի գնահատում, որ սեպարատիստ է: Այստեղ զրույցը բորբոքվեց: Չախալյանի կողմնակիցները սկսեցին գոռալ «ծադի Միշա» (գնա Միշա), և միայն մի ձայն էր հնչում «Միշա գաումարջոս» (կեցցե Միշա): Երբ ոստիկանները և ընկերները Չախալյանին հեռացրին, Սահակաշվիլին նրա հետևից վազում էր և երկուստեք վիրավորանքներ էին հնչեցնում: Նախագահը մինչև կենտրոնական փողոց հետևում էր Չախալյանին:

Սահակաշվիվլի – Չախալյան «հանդիպումն» ավարտվեց...

Լուսանկարը՝ «Հարավային դարպասի»

Մեկնաբանություններ (1)

Vas
почему Вааг убегает он должен был стоять на месте

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter