Լուռաճուրդ
Այս կիրակի «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Sarko Meene-ը / Արմինե Սարկավագյանը/ միասին` “The Green Bean” սրճարանում, հոկտեմբերի 27-ին անցկացնում են Լուռաճուրդ /բարեգործական ցուցահանդես-վաճառք/:
Լինելով “The Green Bean” սրճարանում, հնարավոր չէ չնկատել իրական արվեստի շունչը սրճարանում: Sarko Meene-ի հրաշալի ստեղծագործություններն են զարդարում սրճարանի պատերը:
«Ես նկարում եմ կյանքը ոչ այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին ես այն ցանկանում եմ, որ լինի բոլորի համար՝ գեղեցիկ»,-ասում է Sarko Meene-ը:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն հայտնում է, որ Լուռաճուրդն անցկացվում է այն երեխաների համար, որոնց ամեն օրը պայքար է. պայքար ծանր հիվանդությունների դեմ, պայքար ապրելու և կյանքը ճանաչելու համար:
Այս կիրակի, բոլոր նրանք, ովքեր կգնեն նրա նկարներից, ներդրում կանեն փոքրիկների առողջության համար և նայելով այդ նկարներին միշտ կհիշեն, որ այսուհետ ևս մի փոքրիկ առողջ կապրի և, որ հենց իրենք են կյանքի նոր, վառ գույները տեսնելու հնարավորություն տվել նրան:
Եվ այսպես,
-ինչո՞ւ լուռաճուրդ –քանզի լռությամբ են կատարվում բոլոր բարի գործերը,
-ե՞րբ –այս կիրակի՝ հոկտեմբերի 27-ին,
-որտե՞ղ- “The Green Bean” սրճարան (Ամիրյան 10)
-տևողությունը–ամբողջ օրը
-ինչի՞ համար–հավաքված ողջ գումարը կտրամադրվի տարբեր ծանր
հիվանդությունների դեմ պայքարող 5 բալիկների օգնելու համար:
Նկարները կարող եք գտնել միջոցառման էջում:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար բացեք հղումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել