«Առավոտ». կողմերը սթափ են գնահատում իրավիճակը
«Մենք շատ լավ գնահատում եւ պատկերացնում ենք, թե ինչպիսի դժվարությունների առաջ կարող ենք կանգնել: Այն, որ հակադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժերը պետք է իրենց ստիպեն երկխոսել, հեշտ բան չէ, այնուամենայնիվ, սա է ճանապարհը: Ես դժվարանում եմ ասել, թե ուր կարող ենք հասնել, բայց վստահ եմ, որ երկու ուժերն էլ՝ իշխանությունը եւ ՀԱԿ-ը, իրավիճակը բավարար սթափ են գնահատում եւ հասկանում են, որ սա հույժ անհրաժեշտ է երկրին: Սա երկխոսություն է, որտեղ ոչ թե շահում է այս կամ այն կողմը, այստեղ չեն լինում հաղթողներ եւ պարտվողներ: Շահում են բոլոր կողմերը, եւ շահում է հանրությունը»,- «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել