HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՀԱԿ-ի վարչության նիստը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: 

Նիստում Կոնգրեսի` տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցների ձևավորման ընթացքը: Այսօրվա դրությամբ ձևավորված են 5 գրասենյակներ Երևանում և 20 տարածքային կառույցներ մարզերում, և այդ գործընթացը շարունակվում է: Քննարկվել է նաև Կոնգրեսի տարածքային գրասենյակները Կոնգրեսի` ԱԺ խմբակցության պատգամավորների ընդունելության համար կիրառելու խնդիրը: 

Կոնգրեսի երիտասարդական միության համագումարի կազմակերպչական խմբի ներկայացուցիչ Եվա Թովմասյանը ներկայացրել է առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: 

Վարչությունը լսել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հաղորդումը Եվրոպայի լբերալների դաշինքի` նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում կայանալիք համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ: 

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ԱԺ խմբակցության գործունեությունը և առաջիկա անելիքները` կապված օրինագծերի, կառավարությանն ուղղվող հարցապնդումների հետ: 

Կոնգրեսի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է Կոնգրեսի` առաջիկա օրերին կառավարությանն ուղղվելիք հարցապնդման մանրամասները: Անդրադարձ է եղել նաև 2041թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter