Ա. Գևորգյանը կմասնակցի ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին: Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով:
Նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի ղեկավարների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել