HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության,  կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետհամատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝

- կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,

- որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,

- կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:  

Աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter