HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞ւ գյուղացիները չեն մշակում իրենց հողերը

Իր բնակլիմայական պայմաններով Արմավիրի մարզը համարվում է գյուղատնտեսության ոլորտում «խաղի կանոններ» թելադրող մարզերից մեկը: Այստեղ գյուղացիները տարեկան 2-3 անգամ կարող են բերք ստանալ, սակայն դժվարություններն ու ծախսերն այնքան շատ են, որ նույնիսկ մի քանի անգամ բերք ստանալու հանգամանքը չի ոգեւորում գյուղացիներին:

Արմավիրի մարզպետարանից «Հետքին տեղեկացրել են, որ գյուղատնտեսական նշանակության հողերը մարզում կազմում են 97066.9 հա, որից վարելահողերը` 41.691 հա, բազմամյա տնկարքներ`11.499 հա:

2012թ. տարեկան եզրափակիչ տվյալներով, գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվել է նշված հողերից 42646.8 հա-ն, իսկ 54420.1 հա-ն մնացել է անմշակ:

«Վերջին տարիներին գնալով ավելանում են գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործվող հողատարածությունները` ի հաշիվ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի` պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմացուների եւ այլնի տեսքով»,-ասում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Մարզում առկա է ռոգման ջրի պակաս, ոռոգման ցանցը քայքայված է եւ շատ հատվածներում նույնիսկ բացակայում է: Գյուղերի զգալի մասում ջրի կորուստները զգալի չափերի են հասնում եւ արդյունքում գյուղացին մնում է առանց ջրի: Գյուղացու համար թանկ է նաեւ եղած ջուրը, եւ լիարժեք չկարողանալով ոռոգել իր ցանքատարածությունը` զրկվում է ցանկալի արդյունքից:

Մարզում ցածր է նաեւ հողերի բերրիությունը: Թանկ դիզելային վառելիքի պատճառով գյուղացիները չեն կարողանում ըստ նորմատիվների հերկել, փխրեցնել հողը, ժամանակին պարարտացնել եւ կատարել այլ անհրաժեշտ աշխատանքներ: Գյուղացին այսօր օգտագործում է գրեթե միայն ազոտական պարարտանյութ, ինչը կարող է գցել հողի որակը:

Շուրջ 10 հազար հա են կազմում աղակալած, ճահճացած եւ քարքարոտ հողատարածությունները, եւ այդ կարգի հողերը գնալով ավելանում են:

Ըստ մարզպետարանի` չմշակվող հողերի հիմնական պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական մթերքների դեռեւս ցածր գներն են: Քիչ չեն այն գյուղացիները, ովքեր իրենց սեփական հողակտորը թողնում են անմշակ եւ օրավարձով` 4-5 հազար դրամով բանվորություն են անում այլ հողատերերի մոտ: Հող մշակելը դարձել է թանկ հաճույք եւ լուրջ ներդրումներ են հարկավոր, ինչի հնարավորությունն այսօր վարկերի տակ տքնող գյուղացին չունի:

Քիչ չեն նաեւ «անտեր» հողատարածքները: Գյուղացիները, թողնելով հողը, մեկնել են արտերկիր, եւ որեւէ մեկը նրանց հողը չի մշակում:

Գյուղատնտեսության զարգացման համար լուրջ խոչընդոտ է գյուղատնտեսական տեխնիկայի սակավությունը եւ տեխնիկական պարկի քայքայվածությունը: Կան դեպքեր, երբ մեկ տեխնիկան մի քանի համայնքների է սպասարկում, եւ այս պայմաններում ակնկալել գյուղատնտեսության զարգացում, անհեթեթություն է: 

Մարզպետարանի տրամադրած ցուցակով`վերը նշված պատճառներով չմշակվող հողատարածությունները հատկապես շատ են Արշալույս, Արտամետ, Բագարան, Լեռնագոգ, Մյասնիկյան, Մերձավան, Մրգաշատ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ, Նորակերտ, Բաղրամյան (Էջմիածնի հատված) համայնքներում:

Քարակերտի համայնքապետ Մհեր Հարթենյանն ասաց, որ իրենց համայնքի հողերի 30 տոկոսը չի մշակվում: Պատճառները տարբեր են` հողատերերի բացակայությունից մինչեւ հող մշակելու ցանկության բացակայությունը:

Համայնքապետն ասաց, որ ֆինանսների բացակայությունն ու գյուղացու սոցիալական վիճակը եւս նպաստում են չմշակվող հողերի աճին: Մ. Հարթենյանի խոսքերով, այսօր հող մշակելը թանկ հաճույք է, օրինակ, երբ գյուղացին այգի է հիմնում, տարիներով ներդրում է անում, սպասում է մինչեւ այգին բերք տա, իսկ ցրտահարությունն ու կարկուտը կարող են միանգամից ոչնչացնել բերքը:

Մյուս համայնքապետերը եւս նույն պատճառաբանություններն են բերում եւ ավելացնում, որ գյուղացին կառավարության լուրջ օգնության ու ուշադրության կարիքն ունի:

Մեկնաբանություններ (2)

aram
Agrobusiness is an unknown concept in most of Hayastan as is the case in many third world countries. Recently I witnessed the arable lands in the Martuni region of Artsakh and heard many success stories. Yes there are climate and various other differences between the two areas, but , is there a component of the agribusiness in Martuni that can also be enacted in the Armavir region?
Barséghian
Miyayn mi badasxan hayastani horadéréri socialagan parélavoum, pordzargevadz fransa partzragouyn hadjouroudiounov 1946 its ivér vor kuradendésoutian adjorétsav tarnar aradjin té yèrgrort achxargi hezor bédoutioun. As orinag poxatervédzav araradian tajdavayr, kadjalérvadz fransagan institunéri, Yévro xorouti gormits 1993 its mindj 1998, iper orinavor azgayn dzeragir patsé hayastani payts yévropagan naxkin communistagan bédoutiounérin. payts payts as hadjor dzeragir vor himnavorvédzav 30 kuréri, mod 450 horadér endanignéroun bédkér kandevér vor dji xankaré monopolistagan, féodalist karakaganoutioun kanim ichxanérou dzérkérou médj MINDJEV AYSOR. Gerdz tade, taknevadz vorochoum, 1 million dollari aradjatém yévropagan kordzignér pochiatsoutsin adjourtov ... Naxakah as fransa-hay hasaragagan gazmagerboutian, oujazourg as ichxanérou tém vor ge chahagordzém dajan dendésagan midjotsov hazaravor horadér endanignér, irents kerdinke, as oligarknér haroustatsan andjap yèv harestadznélov tramadoun, i verdjo bardadrél endanignér horér dounér xellél adjourdov, yèv artagard anvératarts ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter