
«Լուսին»` կենդանի փերֆորմանս (լուսանկարներ)
Փերֆորմանսի և վիդեո արտի գերմանահայ մասնագետ Միշա Բադասյանը VisualGap ցուցասրահում ներկայացրեց իր «ԼՈւՍԻՆ» կենդանի փերֆորմանսը, որն իրենից ներկայացնում էր 5 փերֆորմանս` մասնակիցների իմպրովիզացիոն ձայնային ինստալացիան: Հանդիսատեսին նույնպես հնարավորություն էր տրվել մասնակցել փերֆորմանսի իրականացմանը:
Փերֆորմանսի ավարտից հետո մասնակիցները, հեղինակը և հանդիսատեսը քննարկեցին այն, փորձեցին գտնել որոշակի ենթատեքստեր, կիսվեցին տպավորություններով, մտքերով:
Հանդիսատեսի ֆիզիկական ներկայությունը փերֆորմանսին դրա բաղկացուցիչ մասն է. նույնիսկ տեսագրության օգնությամբ է բարդ որոշակի պատկերացում կազմել ժամանակակից արվեստի այս տարատեսակի մասին: Իսկ ահա լուսանկարների միջոցով, թերևս, հնարավոր է քիչ թե շատ փոխանցել մասնակիցների և մանսակից-հանդիսատեսի հույզերն ու տպավորությունը տվյալ փերֆորմանսից:
Մեկնաբանել