HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սաստկացող արշավը ընդամենը մեկ նպատակ ունի` սահմանափակել երկրում ազատ խոսքը»

«Ա1+»  հեռուստաընկերության  եթերազրկումից հետո իշխանությունները Հայաստանում  համարում էին, որ ողջ  հառուստաեթերը այլեւս գտնվում է իենց տոտալ վերահսկողության ներքո եւ, որ որեւէ ազատ հեռուստաընկերություն Հայաստանում այլեւս եթեր չի հեռարձակվելու: Սակայն նրանց ծրագրերը ձախողեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող շրջանում ազատ գործելու հայտ ներկայացրեց:  Հասկանալի է, որ նման վարքագիծը որեւէ կերպ չէր կարող տեղավորվել ՀՀ իշխանությունների տրամաբանության ու ծրագրերի շրջանակներում:  

2007 թվականից սկսած իշխանությունները, օգտագործելով իրեց ձեռքում եղած հնարավոր բոլոր լծակները, անում էին ամեն ինչ , որպեսզի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերում չլինի: Ի հեճուկս իշխանական ցանկությունների, իրականացվող ապօրինի ճնշումների ու հետապնդումների, շինծու դատավարությունների ու մտացածին հսկայական տուգանքների «ԳԱԼԱ»-ն շարունակեց մնալ եթերում: Այսօր, նոր ընտրությունների նախաշեմին, իշխանությունները հեռուստաընկերությանը եթերազրկելու նոր միջոց են մտածել`ապամոնտաժել ընկերության հեռարձակող սարքավորումները: Լրատվամիջոցների դեմ իշխանությունների տաս եւ ավել տարիներ առաջ սկսած ու չդադարող, գնալով էլ ավելի սաստկացող արշավը ընդամենը մեկ նպատակ ունի` սահմանափակել երկրում ազատ խոսքը եւ  «անաղմուկ» ու «անցնցում» դարձնել կեղծված ընտրությունների միջոցով սեփական վերարտադրությունը:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ն,  դատապարտելով  խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների յուրաքանչյուր ոտնձգություն, իր աջակցությունն է հայտնում «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը: Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանում կասեցնել տոտալիտարիզմի հաղթարշավը:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter