HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԶԻԼ»-ում վառելափայտ է հայտնաբերվել, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 25-ին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ստուգման են ենթարկել Արսեն Գ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է շուրջ 14 խմ հաճարենու վառելափայտ, որի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Վառելափայտը տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահեստամաս և հանձնվել ի պահ:

«Պարզվել է, որ իրացնելու նպատակով Գյումրի տեղափոխվող վառելափայտը Արսեն Գ.-ն ձեռք է բերել Լոռու մարզի Փամբակ գյուղի տարածքում գործող մի ընկերությունից: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter